Տավուշի մարզի ջրօգտագործման ոլորտը մեկ տարի է ինչ ամբողջ ծավալով աշխատում է: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը։
«Մինչ այդ օգտագործվել է Խորհրդային Միությունից ժառանգություն մնացածը, որն էլ իր հերթին էր թալանվել: Ավտոմեքենաներ կային բալանսում հաշվառված, որոնց շատ քիչ մասը կարելի էր գտնել ընդհանրապես, այն էլ տարբեր մարդկանց բակում «շպրտած» ու անսարք:
Այս ոլորտի մասին անդադար կարելի է խոսել` անտեսված եւ թալանված մի ոլորտ, որը գյուղատնտեսության անոթային համակարգն է, առանց որի գյուղատնտեսություն ունենալ ուղղակի անհնար է: Այստեղ չափազանց ցածր վարձատրվող աշխատակիցները (պետ, տեղամասերի պետեր), որոնք փոխվել են վերջին մեկ տարում, քրտնաջան աշխատել եւ աշխատում են, մեծ հաշվով, գաղափարի համար: