Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Երեւան-Արմավիր ճանապարհի մի հատվածում ժամանակավոր երթեւեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ կկազմակերպվի 1 երթեւեկելի գոտով

Երեւան-Արմավիր ճանապարհի մի հատվածում ժամանակավոր երթեւեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ կկազմակերպվի 1 երթեւեկելի գոտով

0

Մ-5‚ Երեւան-Արմավիր ճանապարհի կմ10+435-կմ11+190 հատվածում (Փարաքար համայնքի մոտ‚ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկից հետո) ապրիլի 5-ից մինչեւ ապրիլի 19-ը‚ շինարարական աշխատանքներով պայմանավորված‚ ժամանակավոր երթեւեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ կկազմակերպվի մեկ երթեւեկելի գոտով։

Շինաշխատանքները կատարվում են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։

ՏԿԵ նախարարության ճանապարհային դեպարտամենտը պատճառվող անհարմարության համար հայցում է երթեւեկության մասնակիցների ներողամտությունը:

Մեկնաբանել