Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Տեր-Թադեւոսյանին՝ Կոմանդոսին Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցուց ներկաները ճանապարհեցին ծափահարություններով:
Արկադի Հովհաննեսի Տեր-Թադեւոսյանը, դեռեւս կենդանության օրոք հայտնած ցանկության համաձայն, կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում։
Տեր-Թադեւոսյանների ընտանիքի խնդրանքն է՝ ծաղկեսպսակների համար նախատեսված գումարը փոխանցել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Նշենք, որ Արկադի Տեր-Թադեւոսյանի հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությունները պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:
81-ամյա Արկադի Տեր-Թադեւոսյանը մահացել է մարտի 31-ին: