Սահմանամերձ Որոտան բնակավայրում, սահմանի երկայնքով իրականացվել է ծառատունկ` Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի մասնակցությամբ։ Այս մասին marzer.am–ը տեղեկացավ է Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից:
«Ծառատունկ Որոտանում` ի նշան հայի կենսունակության եւ հավերժ գոյության
Սահմանամերձ Որոտան բնակավայրում, սահմանի երկայնքով իրականացվել է ծառատունկ` Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի մասնակցությամբ։ Ծառատունկն իրականացվել է գորիսեցի Մհեր Տատինցյանի նախաձեռնությամբ։ Ծառ տնկելը նշանակում է, որ հաստատում ենք` մենք մեր հողի տերն ենք, այստեղ ապրել ենք, ապրելու ենք եւ հզորանալու։
«Քանի կա հայի պայքարող ոգին՝ մենք կանք, կլինենք ու կշատանանք»: