Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Սուբվենցիոն ծրագրեր Սյունիքում

Սուբվենցիոն ծրագրեր Սյունիքում

0

Սյունիքի մարզում մանկապարտեզների նորոգումը մեր սուբվենցիոն ծրագրերի առաջնահերթություններից է. տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Միայն Սիսիան համայնքում 2020-21 թթ. ընթացքում վերանորոգվել են Նորավան, Շամ, Վաղատին, Տոլորս բնակավայրերի, Սիսիանի թիվ 2, թիվ 3 մանկապարտեզները:

Երեխաների համար նոր, բարեկեցիկ միջավայր ապահովելու նպատակով արդիականացվել է նաեւ նախակրթարանների գույքը:

Սյունիքի այլ համայնքներում եւս սուբվենցիոն ծրագրերով շարունակվում է ինչպես մանկապարտեզների, այնպես էլ այլ ենթակառուցվածքների բարեկարգումը»,- հայտնել է նախարար Պապիկյանը:

Լուսանկարում՝ Մեղրիի նախակրթարանը, որը նորոգվում է նույն ծրագրով

Մեկնաբանել