Գլխավոր Արտակարգ Վանաձորում թալանել են սոցիալական ապահովության տարածքային բաժնի գլխավոր մասնագետի տունը

Վանաձորում թալանել են սոցիալական ապահովության տարածքային բաժնի գլխավոր մասնագետի տունը

0

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 1-ին Լոռու մարզում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը,  այդ օրը, ժամը 23;40-ի Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Վանաձորի բնակիչ՝ 52-ամյա Արտյոմ Աբրահամյանը եւ հայտնել, որ ժամը 18։40-ից մինչեւ 23։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ խոհանոցի պատուհանը բացելու միջոցով մտել են Թումանյան փողոցում գտնվող իր տունը եւ բնակարանից գողություն կատարել։  Ա. Աբրահամյանը դեպքի վայր ժամանած ոստիկաններին եւ քննիչներին հայտնել է, որ ինքն աշխատում է սոցիալական ապահովության Վանաձորի տարածքային բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ, իսկ բնակարանից հափշտակել են խոշոր չափի գումար եւ ոսկյա թանկարժեք մատանի։

Մեկնաբանել