Գլխավոր Մարզեր ՎԱՅՈՑ ՁՈՐ Վթար Վայոց ձորի մարզում․ավտոմեքենան մոտ 150 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում

Վթար Վայոց ձորի մարզում․ավտոմեքենան մոտ 150 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում

0

Ապրիլի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ըստ shamshyan.com–ի, ժամը 13։20-ի սահմաններում Երեւան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ Եղեգնաձորից դեպի Ջրովանք տանող ճանապարհահատվածում դեռեւս անհայտ հանգամանքներում Nissan XTrail մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 150 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։

Վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ փրկարարները, ովքեր պատգարակով եւ ճոպաններով դուրս են բերել ձորից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։

Մեկնաբանել