Գլխավոր Մարզեր Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

0

Արաբական թերակղզուց արեւադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 4-7-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 8-ին օդի ջերմաստիճանը  ցերեկային ժամերին կհասնի +27․․․+30, Արարատյան դաշտում եւ Երեւանում +26․․․+28 աստիճանի:

Հանրապետության տարածքում՝ ապրիլի 3-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են կարճատեւ տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւելյան՝ 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ապրիլի  4-8-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Մեկնաբանել