Գլխավոր Հասարակություն Կյանքից հեռացել է հայտնի մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը՝ Գեորգի Կիմիչը

Կյանքից հեռացել է հայտնի մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը՝ Գեորգի Կիմիչը

0

Մահացել է հայտնի մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Կիմի Պողոսյանը:  Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում  գրել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Խորը ցավով տեղեկացա, ԵՊԲՀ մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, իմ լավ բարեկամ Գեորգի Կիմի Պողոսյանի անժամանակ մահվան մասին։ Հմուտ մասնագետն իսկապես իր ոլորտի առաջատարներից էր։ Մարդ, որը վայելում էր կրտսեր գործընկերների հարգանքը»,-գրել է Մուրադյանն ու իր ցավակցությունը հայտնել հանգուցյալի ընտանիքի անդամներին եւ հարազատներին…

Գերոգի Կիմի Պողոսյանը ծնվել էր 1952 թվականին: Բժիշկ Պողոսյանը «Բեգլարյան» բժշկական կենտրոնի Վերարտադրության եւ անդրոլոգիայի բաժանմունքի վարիչն էր, ԵՊԲՀ-ի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու։

Մեկնաբանել