
Հայաստանում ապրիլի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 196 634 դեպք, որոնցից 176 հազար 9-ն` առողջացման, 3 592-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 16 112 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 873 239 թեստավորում:
Ապրիլի 3-ին կատարվել է 3 387 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 590 նոր դեպք: Գրանցվել է առողջացման 608 եւ մահվան 17 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 921 է: