Հռոմի պապը Ֆրանցիսկոսը Սուրբ Հարության տոնի առթիվ հանդես է եկել ամենամյա «Քաղաքին եւ աշխարհին» (Urbi et orbi) ուղերձով, որի ընթացքում անդրադարձ է կատարել հակամարտությունների կարգավորմանը, տարածաշրջանային լարված իրավիճակներին, սպառազինությունների մրցավազքին ու համավարակի դեմ պայքարին, խոցելի խմբերին, սոցիալական պաշտպանությանն ու երիտասարդությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր ուղերձում Հռոմի Պապը խոսել է նաեւ գերեվարվածների հարցի մասին՝ ընդգծելով. «Թող որ նա (Աստված) թույլ տա պատերազմի գերեւարվածներին, հատկապես, արեւելյան Ուկրաինայում եւ Լեռնային Ղարաբաղում, որպեսզի նրանք ապահով վերադառնան իրենց ընտանիքներ, ու թող նա ոգեշնչի համաշխարհային առաջնորդներին սանձելու նոր զենքերի մրցավազքը»։