Արաբական թերակղզուց արեւադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 4-9-ն օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 9-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +28․․․+32, Արարատյան դաշտում եւ Երեւանում՝ +27․․․+29 աստիճանի։
Հանրապետության տարածքում ապրիլի 4-ի ցերեկը, 5-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արեւելյան՝ 2-5 մ/վ արագությամբ:
Երեւան քաղաքում ապրիլի 4-ի ցերեկը, 5-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: