
Ապրիլի 4-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ամը 14:30-ի սահմաններում Արտաշատ-Ոստան-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին, դեռեւս անհայտ հանգամանքներում, բախվել են Nissan X-Trail, Nissan Bluebird եւ ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով տուժել են 4 հոգի, որոնց տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: Մինչ դեպքի վայրում աշխատում էին հետաքննիչներն ու փորձագետները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորների ինքնությունը: