«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ «Սիսավան» օրվա կարգավորիչ ջրամբարի /ՕԿՋ/ վերանորոգմամբ պայմանավորված, ս/թ. ապրիլի 5-ից մինչեւ ապրիլի 25-ը Արարատի մարզի Արալեզ, Ոսկետափ, Վանաշեն, Սիսավան եւ Արարատ գյուղերում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումով եւ ջրի ճնշման անկումով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար