
Մի քանի օր է՝ «Շիրակ» օդանավակայանի աշխատանքները դադարեցված էին․ Գյումրիից ՌԴ -ի տարբեր քաղաքներ, ինչպես նաեւ հետադարձ թռիչքներ չէին իրականացնում։
Պատճառը, ըստ Aravot.am-ի հասած տեղեկությունների, թռիչքուղու վնասված լինելն էր։ Կայքը դիմել էր ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանին՝ պարզաբանում խնդրելով։

Վերջինս նշեց հետեւյալը․ «Օդանավակայանի վազքուղու մասնակի վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում, որոնք արդեն ավարտվել են։ Եվ օդանավակայանը վերսկսել է իր գործունեությունը, թռիչքներ է իրականացնում՝ ըստ չվացուցակի։ Այսօր արդեն իրականացվում են չվերթները»։