Գլխավոր ԵՐԵւԱՆ Կորոնավիրուսից մահացածներին նորից կհերձեն․ առողջապահության նախարարության որոշումը

Կորոնավիրուսից մահացածներին նորից կհերձեն․ առողջապահության նախարարության որոշումը

0

Առողջապահության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի փոփոխույթան նախագիծը, համաձայն որի՝ առաջարկվում է դիահերձել կորոնավիուրսի հետեւանքով մահացած անձանց:

Նախագծում ասվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված դատաբժշկական հերձումների արդյունքում պարզ է դարձել, որ դիակից կորոնավիրուսային հիվանդության վարակելիությունը այնպիսի վտանգավորություն է ներկայացնում, որից հնարավոր է պաշտպանվել հերձման ժամանակ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ, սանիտարահամաճարակային համապատասխան միջոցառումների իրականացմամբ, ինչի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքից հանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը:

Նշենք, որ մինչ այժմ ԱՆ-ն առանց դիահերձման էր հայտնում, որ անձը մահացել է կորոնվիրուսից եւ/կամ ունեցել է նաեւ ուղեկցող հիվանդություն:

Մեկնաբանել