
Արցախյան պատերազմի ընթացքում հայոց բանակին անհրաժեշտ պարագաներով օգնելու, պատերազմից հետո Լոռու մարզում բարեգործական ծրագրեր իրականացնելու եւ հայրենիքը պաշտպանելիս ընկած լոռեցիների ընտանիքներին պարբերաբար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը Լոռու մարզպետի շնորհակալագրերով պարգեւատրեց Գեւորգ Մոսինյանին եւ Սարգիս Սարգսյանին, հայրենանվեր ծրագրեր իրականացնելու, հայրենիքը պաշտպանելիս ընկած լոռեցիների ընտանիքներին պարբերաբար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու եւ արդյունավետ համագործակցության համար նաեւ՝ Վլադիմիր Հովհաննիսյանին:
Գոռ Ասրյանը մարզի ղեկավարի եւ իր անունից շնորհակալություն հայտնեց տղաներին՝ ընդգծելով նրանց անսահման հայրենասիրությունը եւ նվիրվածությունը հայրենիքին: