Սուրբ Զատիկին հաջորդող օրը Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Քաջայր Նիկողոսյանը, մարզպետի խորհրդական Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի մի խումբ պաշտոնյաներ, երկրապահ կամավորական միության Լոռու մարզային կառույցի անդամները այցելեցին Վանաձորի զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության մարտերում զոհված հայորդիների հիշատակին:
Ներկաները խնկարկեցին ու ծաղիկներ խոնարհեցին տղաների շիրիմներին: