Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ «Հովիվի վիճակը կայուն է, թեթև վնասվածք է ստացել». Դավիթ Բեկում ականի պայթյունի...

«Հովիվի վիճակը կայուն է, թեթև վնասվածք է ստացել». Դավիթ Բեկում ականի պայթյունի հետքերով (վիդեո)

0

«Մեդիա կենտրոնում» երկուշաբթի կայացած «Ականի պայթյուն Դավիթ Բեկում. առջեւում գյուղատնտեսական աշխատանքներն են, ի՞նչ փուլում են ականազերծման աշխատանքները» թեմայով քննարկման ընթացքում «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կարինե Հախնազարյանը նշեց, որ հովիվի վիճակը կայուն է։

«Թեթեւ վնասվածք է ստացել, առողջական առումով նա լավ վիճակում է»,- ասաց տիկին Հախնազարյանը։

Հիշեցնենք, որ  Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի բնակիչ 32-ամյա Արթուր Իվանովը մարտի 29-ին ականի պայթյունից վնասվածքներ է ստացել: Նա դեմքի շրջանի եւ զույգ դաստակների հրազենային, բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կարինե Հախնազարյանը պատմեց՝ դեպքը տեղի է ունեցել սահմանին, երբ կովը գնացել է առաջ, հովիվը նկատել է ականը, միաժամանակ զինվորները փորձել են հրահանգ տալ՝ կանգ առնելու, բայց նա առաջ է գնացել կովին փրկելու համար:

Դավիթբեկցիները կառավարությանը հիշեցնում են, որ առաջիկայում գյուղատնտեսական աշխատանքներն են, ուստիեւ գյուղի հողատարածքները պիտի ականազերծվեն։

Մանրամասները տեսանյութում։

Մեկնաբանել