ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի, Ճանապարհային ոստիկանության հետ շարունակում են համատեղ վերահսկողությունը՝ հանրային տրանսպորտի նկատմամբ՝ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման եւ անվտանգության կանոնների պահպանման նպատակով։
Սույն թվականի ապրիլի 5-ին ՏՄ մասնագետները ստուգայցերով եղել են Երեւանի Աջափնյակ եւ Կենտրոն վարչական շրջաններում։ Դիտարկվել է 60 տրանսպորտային միջոց, կազմվել՝ 10 արձանագրություն, որոնք վերաբերել են ուղեւորների եւ վարորդների կողմից դիմակ չկրելուն։
Կոտայքի մարզում ՏՄ տարածքային բաժնի մասնագետները դիտարկել են միջմարզային կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող 11 տրանսպորտային միջոց։ Վարորդների եւ ուղեւորների կողմից խախտումներ չեն եղել։ Հանրային տրանսպորտի վարորդներին տրվել են իրազեկման թերթիկներ։ Միայն 1 արձանագրություն է կազմվել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից՝ «Հայավտոկայարան» ՓԲԸ սպասարկման տարածքում հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար։
Գեղարքունիքի մարզում ՏՄ մասնագետները Մարտունու տարածաշրջանում մշտադիտարկումներ եւ վերահսկողական գործառույթներ են իրականացրել 16 տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Կազմվել է 5 արձանագրություն 7 տրանսպորտային միջոցի նկատմամբ։ Արձանագրությունները կազմվել են գերբեռնված երթեւեկության, վարորդի եւ ուղեւորների կողմից դիմակ չկրելու, ախտահանիչ հեղուկների ու իրազեկման թերթիկների բացակայության հիմքերով։
Համավարակի տարածումը կանխարգելելու եւ անվտանգության կանոնները պահպանելու նպատակով Տեսչական մարմինը շարունակում է վերահսկողություն իրականացնել մարզերում եւ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։