Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Ալավերդի համայնքից զոհված 2 զինծառայողներ հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալներով

Ալավերդի համայնքից զոհված 2 զինծառայողներ հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալներով

0

Ցավն ու վիշտը, արցունքախառն հպարտությունը հերոսածին մայրերի ուղեկիցն են դարձել բավականին երկար ժամանակ։ Կորսված երջանկությունն՝ ետ չվերադարձնող, բայց հոգուն դարման անող իրադարձություններն եկել են ինչ-որ չափով մատնանշելու հերոսածին մայրերի ու հայոց ազգի վիշտը։

Այսօր «Մարտական ծառայություն» մեդալներով պարգևատրվում են Ալավերդու համայնքից զոհված 2 զինծառայողներ՝ Վահե Գասպարյանն ու Ռազմիկ Թանդիլյանը։ Մեդալները ծնողներին հանձնեցին համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը և Լոռու մարզի զինկոմիսարիատի տարածքային ստորաբաժանման Թումանյանի բաժնի պետ Անատոլի Ջամալյանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Միքայել քահանա Շաղոյանը։

Մեկնաբանել