
Ագարակի մարզամշակութային կենտրոնի բակում մեծ ոգևորությամբ և հպարտությամբ մեր չեմպիոնին դիմավորելու էին եկել համայնքի ղեկավար Մ. Զաքարյանը, տեղակալ Ա. Սամվելյանը, Տիգրանի ընկերներն ու հարազատները: Մ. Զաքարյանը ջերմորեն շնորհավորեց պատանի չեմպիոնին, դափնեպսակ գցեց նրա ուսերին, որից հետո այլևս դժվար էր չեմպիոնին «խլել» հարազատների ու ընկերների գրկից:
Շնորհավորում ենք մեր Տիգրանին, մարզիչ Յու. Ավետիսյանին, Տիգրանի ծնողներին և համայնքի բոլոր բնակիչներին:

Մարզիչի հորդորը մեկն էր՝ հասնել օլիմպիական մեդալի նվաճմանը: Համոզված ենք, Տիգրանի այս հաղթարշավը լինելու է շարունակական և վերջինս դեռ շատ մեդալներ է պարգևելու մեղրեցիներին: