Գլխավոր Արտակարգ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհին վագոն-տնակ է այրվել

Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհին վագոն-տնակ է այրվել

0

Ապրիլի 6-ին, ժամը 03:25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին այրվում է վագոն-տնակ (18 քմ)։

ԱԻՆ տեղեկատվությամ, հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 04:36-ին, մարել՝ 06:21-ին։ Այրվել է վագոն-տնակը։

Մեկնաբանել