Գլխավոր Արտակարգ Խոշոր հրդեհ է բռնկվել «Սուրմալու» տոնավաճառում. ժամանել են մեծ թվով հրշեջ խմբեր

Խոշոր հրդեհ է բռնկվել «Սուրմալու» տոնավաճառում. ժամանել են մեծ թվով հրշեջ խմբեր

0

Այսօր ապրիլի 6-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ խոշոր հրդեհ է բռնկվել «Սուրմալու» տոնավաճառում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 10-ից ավելի մարտական հաշվարկ։ Հրդեհի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար, ՓԾ գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը։ Ժամանել է նաև Փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Արմեն Գասպարյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգության բժիշկների հերթապահ խմբեր, ովքեր նաև օգնություն են ցուցաբերում հրշեջներին, քանի որ ուժեղ ծխի պատճառով մի քանի հրշեջների ինքնազգացողությունը վատացել է։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել