Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Կոռնիձորցի հերոս՝ Անդրանիկ Սուրենի Աղաջանյան

Կոռնիձորցի հերոս՝ Անդրանիկ Սուրենի Աղաջանյան

0

Արցախյան առաջին պատերազմի օրերին հայոց արնաշաղախ հողի վրա ամուր կանգնած մնաց կոռնիձորցին,​ կռվեց, հաղթանակ տոնեց,​ քաջարի զավակներ ունեցավ….ինչ իմանար կոռնիձորցին, որ​ իր տեսածն​ ու​ ապրածը​ տարիներ անց պիտի իր զավակը տեսնի, զգա, որ​ արյան գնով գրաված հողն իր զավակը​ պիտի պաշտպանի….

​ ​ ​ ​ ​ 1991 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր​ գյուղում ծնվեց Անդրանիկ Սուրենի Աղաջանյանը: Գյուղի` Ազնիվ Բալասանյանի​ ​ անվան միջնակարգ​ դպրոցն ավարտելուց​ հետո​ հայրենիքի​ սիրով տոգորված երիտասարդը, անտեսելով​ մոր հորդորները,​ որոշեց ռազմական​ կրթություն​ ստանալ​ և 2008թվականին ընդունվեց Վազգեն Սարգսյանի​ անվան​ ռազմական​ ինստիտուտը: Ուսումնառության​ տարիներին աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, կարգապահությամբ,​ ​ հայրենասիրությամբ:
2012թվականին​ ուսումն​ ավարտել է,​ ամուսնացել, ընտանիք կազմել ու կնոջ հետ տեղափոխվել​ Մեխակավան (Ջաբրաիլ)`զինվորական ծառայությունը Պաշտպանության​ բանակի` Մեխակավանի​ զորամասի 4-րդ գումարտակում շարունակելու​ համար` որպես​ դասակի​ հրամանատար, կարճ ժամանակ անց` որպես վաշտի​ հրամանատար : Զինվորական​ հանդիսավոր​ միջոցառումների ժամանակ​ ներկայանում էր լավագույն վաշտի լավագույն​ հրամանատար Անդրանիկ Աղաջանյանը, իսկ​ քաղցրալեզու զինվորի շուրթերից անդադար հնչում էր` պարո’ն Աղաջանյան…
​ ​ 2016թվականի ապրիլի մեկին հրամանատար Աղաջանյանն​ իր զինվորների հետ դիրք էր բարձրացել​ հերթական զինվորական հերթապահությունն իրականացնելու, երբ ապրիլի երկուսին սկսվեց Ապրիլյան քառօրյան: Աղաջանյանն​ առանց վարանելու նետվեց մարտի դաշտ, իր քաջարի զինվորների հետ առանց կորուստների​ երկրի սահմաններից​ հետ շպրտեց վայրենի​ ազերիներին` պատվով կատարելով իր առջև դրված մարտական​ խնդիրը:ԵՎ​ ահա պարգևատրումը​ ​ շատ չուշացավ.​ մարտական պատրաստվածության​ և​ սահմանները պաշտպանելիս​ ցուցաբերած​ արիության համար​ պարգևատրվել​ է ԼՂՀ​ 《Մարտական ծառայություն 》 մեդալով: Բայց սա դեռ սկիզբն էր. Անդրանիկ​ Աղաջանյանը​ պարգևատրվեց նաև 《ՀՀ​ Զինված ուժերի​ 20​ տարի 》 հոբելյանական մեդալով,​ ​ ՀՀ​ Զինված ուժերի 《Մարտական​ հերթապահության համար》 առաջին աստիճանի​ մեդալով,​ ​ 2020 թվականի հունվարի 27-ին ՀՀ պաշտպանության​ նախարար​ Դավիթ Տոնոյանի կողմից​ պարգևատրվեց《Ծովակալ​ Հ.Ս. Իսակով》մեդալով, ստացավ մի շարք​ պատվոգրեր, շնորհակալագրեր, որոնք Մեխակավանի իր բնակարանի պատից կախված մնացին:2019թվականից Անդրանիկ Աղաջանյանն աշխատել է որպես​ Մեխակավանի զորամասի 4-րդ գումարտակի​ հրամանատարի տեղակալ,​ իսկ 2020 թվականից` 5-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ `​ բարոյահոգեբանական ապահովման գծով: Ծով համբերությամբ լցված 29-ամյա​ Աղաջանյանը երկրորդ հայր էր դարձել նորակոչիկ զինվորների​ համար, նրանց հայրաբար խորհուրդներ էր տալիս,​ սովորեցնում մայր հողը պաշտպանելու արվեստը, հայրենիքին նվիրվելու​ հմտություններով​ ու կարողություններով զինում:
Անչափ բարի էր​ ​ պարոն Աղաջանյանը,​ հպարտ, բայց ոչ գոռոզ,​ բանիմաց, խելացի, բայց ոչ​ եսասեր: Նա անկաշառ էր ու անաչառ, մեծ գաղափարների տեր…
​ 2020 թվականի​ սեպտեմբերի​ 27-ին սկսված պատերազմում​ ևս անմասն չմնաց​ մերօրյա հերոս Անդրանիկ Աղաջանյանը: Հենց​ առաջին օրից հայրենասեր հրամանատարը կռվի դաշտ նետվեց: Կնոջն ու​ դուստրերին հայրենի​ գյուղ ուղարկելուց​ հետո անցավ իր սուրբ գործին: Կնոջ հեռախոսազանգերին​ ​ շատ կարճ էր պատասխանում, հարցին, թե`​ 《 ինչ ես անում》, միշտ​ հետևում էր​ հակիրճ պատասխանը` 《կռիվ》, պարզ,​ ​ հասարակ, ճշմարիտ, որից միայն ու միայն​ հայրենասիրություն էր​ ծորում: Վերջին​ անգամ ընտանիքի անդամների հետ խոսեց հոկտեմբերի 5-ին, նրանցից​ գաղտնի էր պահել վիրավորված լինելու փաստը: Վիրավորվելուց հետո վիրակապել​ էր​ ոտքը և նորից նետվել առաջնագիծ: Ավաղ ,​ երկրորդ վիրավորումը​ մահացու էր: Հոկտեմբերի 6-ին​ հավերժության ճամփան բռնեց Անդրանիկ Աղաջանյանը ` մեծ​ ցավ ու ափսոսանք​ թողնելով հայրենի գյուղի, ընտանիքի, հարազատների , իրեն ճանաչողների սրտերում:​ Ցավոք, հերոսի աճյունը​ գտնվեց 75 օր անց և հողին​ հանձնվեց​ դեկտեմբերի 22-ին Գորիսի զոհվածների եղբայրական​ պանթեոնում:
​ Հերոսի յոթամյա դուստրը` Միլին ,​ սփոփում է պապին, տատին , մայրիկին` ասելով.
-Ես չեմ կարող լաց լինել, որովհետև իմ հայրիկն անմահ է,​ ​ նա միշտ մեզ հետ է:
​ Անկասկած​ ​ …Ձեր սխրանքն​ անմահ է ,​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ Ձեր անունը` մեր սրտերում…
Հավերժ փառք և խոնարհում մեր բոլոր նահատակ հերոսներին։

Մեկնաբանել