Գլխավոր Մարզեր ԱՐԱԳԱԾՈՏՆ Հումորով, համեստ, լուրջ ու համախմբող հրամանատարը

Հումորով, համեստ, լուրջ ու համախմբող հրամանատարը

0

Հրամանատար Արայիկ Սարգսյանը ծնվել է 1988 թվականի հունվարի 8-ին,  Ապարան համայնքի Վարդենուտ վարչական տարածքում։

Երկու զավակների հայրը երկար տարիներ ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Կոչումով մայոր Սարգսյանը մեծ սեր եւ հարգանք էր վայելում թե’ զինվորականների, թե’ քաղաքացիական անձանց շրջանում։

Հադրութի ուղղությամբ զինվորական ծառայություն իրականացնելիս մայորը ձեռք է բերել բազում ընկերներ` նրանց թվում իր բոլոր զինվորները, ովքեր այսօր անասելի ցավ են ապրում նրա ֆիզիկական բացակայության համար։ Նրանցից շատերն են կրկնում այն միտքը, որ Արայիկ Սարգսյանը մեծ մարդ էր, հրաշալի ընկեր՝ ցանկացած պարագայում։

Շատ հավասարակշռված, լուրջ եւ համեստ լինելով հանդերձ` հրամանատարն ուներ հումորի նուրբ զգացողություն, ընկերներին եւ հարազատներին իր կողքը համախմբելու հատկություն։

2020 թվականի սեպտեմբերին սանձազերծված արցախյան պատերազմի առաջին օրվանից մասնակցել է թեժ մարտերի Հադրութի եւ Ֆիզուլիի ուղղությամբ եւ ընկել հերոսի մահով։

Ապարանի քաղաքապետարանի կայք

Մեկնաբանել