
Կարևորելով մաքուր և գեղեցիկ համայնք ունենալու խնդիրը՝ Գորիսի կենտրոնական հատվածում և Հին Վանքի տափ թաղամասում տեղադրվել են 50 նոր աղբամաններ: Համայնքի մաքրության և բնակիչների հարմարվետության խնդիրը մշտապես ուշադրության կենտրոնում է, ուստի նախատեսվում է առաջիկայում աղբամաններ տեղադրել նաև Ակներ, Վերիշեն, Հարթաշեն, Քարահունջ, Խնձորեսկ բնակավայրերում, ինչպես նաև հուշարձանների հարակից տարածքներում:
Այս մասին marzer.am-ը տեղեկանում է Գորիսի համայնքապետարանից: