Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներն ուսումնասիրել են ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից բարձրաձայնված՝ «Ազատի ջրամբար, ամբողջովին թոռերի մեջ» վերտառությամբ բնապահպանական իրավախախտման վերաբերյալ նյութը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի հանձնարարականով համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու, հանգամանքները պարզելու եւ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
«Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն քաղաքացիներին, որոնք սրտացավ վերաբերմունք են ցուցաբերում բնության հանդեպ եւ նմանօրինակ խնդիրներ արձանագրելիս օպերատիվ արձագանքում են։
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ներգրավումը բնության պահպանության շնորհակալ ու վեհ գործին առանձնահատուկ կարեւոր է»,- ասված է նախարարության ֆեյսբուքյան գրառման մեջ։