
Երեկ Երեւանի հիվանդանոցներից մեկում 29 տարեկան երիտասարդի մահվան դեպք է գրանցվել։
ArmDaily.am-ի հետ աղբյուրի փոխանցմամբ՝ երիտասարդը Արարատի մարզի Ուրցաձոր համայնքից էր եւ օրեր առաջ քթի վիրահատության էր ենթարկվել մարզային բուժհաստատություններից մեկում։

Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը հաստատեց կայքի տեղեկությունը։ «Երկար ժամանակ շնչառական խնդիրներ ուներ, անընդհատ հետաձգում էր վիրահատվելը, նախկինում որեւէ խնդիր չի ունեցել, ասում են էլի է վիրահատվել, ուռուցք ուներ, բայց ես նման տեղեկություն չունեմ։ Իր ոտքով գնացել է վիրահատության ու տեսանք ինչ եղավ։ Ասում են, որ կորոնավիրուս է եղել նաեւ, բայց հստակ չգիտեմ»։
Նա նաեւ նշեց, որ երիտասարդը ամուսնացած է, 3 մանկահասակ երեխաների հայր է. «Խելոք աշխատող ընտանիքից է, իրենց համար մասնավոր ոլորտում աշխատում, ապրում են, տեխնիկաներ ունեն»։