
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ, աշխատանքային այցով եղավ Փամբակ, Վահագնաձոր եւ Վահագնի համայնքներում՝ արտագնա խորհրդակցություններ անցկացնելով համայնքների ղեկավարների, համայնքների աշխատակազմերի, ավագանու անդամների, ակտիվ բնակիչների հետ:
Գ. Ասրյանին ներկայացվեցին համայնքների առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները:
Հանդիպման ընթաքում բարձրացված հարցերին լուծումներ կտրվեն օրենքով սահմանված կարգով։