Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ «Գարնանային այս գեղեցիկ տոնը եւս մեկ առիթ է մեծարելու Ձեզ»․ Թումանյանի համայնքի...

«Գարնանային այս գեղեցիկ տոնը եւս մեկ առիթ է մեծարելու Ձեզ»․ Թումանյանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

0

Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Մխիթարյանի ուղերձը՝ մայրության ու գեղեցկության տոնի առթիվ․

«Սիրելի՛ մայրեր, քույրեր,

ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ապրիլի 7-ի՝ մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:

1995թ-ից ապրիլի 7-ը եկեղեցական տոնացույցում ընդգրկվեց որպես մայրերի եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:

Գարնանային այս գեղեցիկ տոնը եւս մեկ առիթ է մեծարելու Ձեզ եւ Ձեր ավանդը պետության կայացման, հասարակության զարգացման գործում։

Հարգելինե՛ր, մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, դժվարությունները հաղթահարելու անկոտրում կամք, անսահման սեր, կանացի երջանկություն։

Եղե՛ք միշտ սիրված ու գնահատված»:

 

Մեկնաբանել