Ալավերդու համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ
«Հարգելի՛ կանայք, մայրեր եւ քույրեր,
Ջերմորեն շնորհավորում եմ ապրիլյան այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ 1995-ին այս օրը գրվեց մեր ազգային տոնացույցի մեջ` Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշվող Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի կապակցությամբ՝ որպես մայրերի եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։ Ընդունված է ասել, որ այս օրով վերջանում է օրացույցով նշված մեկամսյակը, բայց հարգելի մայրեր տարվա յուրաքանչյուր օրը նվիրվում է ձեզ, քանզի դուք եք յուրաքանչյուրիս կյանքի գեղեցկությունն ու անկոտրուն կամքը։
Հայ կինը, հայ կնոջ կամքն ու ուժը դարեր շարունակ եղել ու շարունակում են մնալ տղամարդու համառ պայքարի այն գրավականը, որով մենք առաջ ենք շարժվում ամեն օր։
Դուք այն մայրերն եք՝ հերոսածին մայրերը, ում առջեւ ամբողջ ազգն ու երկիրը պետք է խոնարհվի։
Սիրելի կանայք, եւս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա՝ ապրիլի 7-ի կապակցությամբ»։