Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանի շնորհավորական ուղերձը Ապրիլի 7-ի առթիվ
«Սիրելի մայրեր, սիրելի կանայք
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ
Մեր երկրին պատուհասած այս ծանր ժամանակաշրջանում դուք շարունակում եք ձեր ջերմությամբ, իմաստնությամբ ու ներքին ուժով նեցուկ լինել մեզ, նեցուկ լինել ձեր ընտանիքներին եւ մեզ հետ միասին կիսել բոլոր դժվարությունները:
Վստահ եմ՝ միասնաբար՝ ուս ուսի տված, կկարողանանք դուրս գալ այս իրավիճակից եւ հաղթահարել բոլոր խնդիրները:
Ցանկանում եմ նաեւ իմ առանձնահատուկ վերաբերմունքն ու սփոփանքի խոսքերը հայտնել մեր զոհված, գերեվարված եւ անհետ կորած զինծառայողների ու կամավորականների մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին՝ մաղթելով նրանց համբերություն եւ տոկունություն: Պետք է շարունակենք հուսալ, որ ամեն ինչ լավ է լինելու, չենք ընկճվելու եւ չենք հուսահատվելու:
Սիրելի կանայք,
կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ, որ ձեր ընտանիքներում մշտապես իշխեն սերն ու խաղաղությունը, ջերմությունն ու մանկան ծիծաղը, քանզի երջանիկ, բարեկեցիկ եւ բազմազավակ ընտանիքն է հայ ժողովրդի, Հայաստան պետության հարատեւության գրավականը:
Եղեք երջանիկ եւ շարունակեք սեր, բերկրանք եւ ժպիտներ տարածել»: