Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ «Խոնարհվում եմ բոլոր հայ մայրերի առջեւ»․ Ստեփանավանի քաղաքապետ

«Խոնարհվում եմ բոլոր հայ մայրերի առջեւ»․ Ստեփանավանի քաղաքապետ

0

Ստեփանվանի քաղաքապետ Արմեն Գրիգորյանը ուղերձ է հղել մայրության ու գեղեցկության տոնի առթիվ․

«Այսօր Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնն է, որն ընդունված է նաև որպես մայրության օր: Սիրելի մայրեր, ձեզանից շատերն իրենց զավակներին տվեցին հայրենիքին։ Ձեր տված դաստիարակության շնորհիվ է, որ մեր հերոսները հանուն հայրենիքի, հանուն յուրաքանչյուրիս կռվեցին նենգ թշնամու դեմ` չխնայելով իրենց կյանքը: Այսօր անհնար է խոսել ձեր մասին` առանց հուզմունքի, հպարտության, խոնարհումի ու անսահման սիրո: Հերոսածին մայրեր, մեր ազգապահպանության ու լինելիության խորհդանիշներ, մաղթում եմ, որ անսահման առողջ լինեք և հետայսու ձեր զավակները միայն արարեն` խաղաղության ու սիրո մեջ` հանուն պայծառ գալիքի։

Խոնարհվում եմ բոլոր հայ մայրերի առջև:

Թող ձեր խաղաղատենչ աղոթքները համայն հայությանը նվաճումներ ու վերելքներ բերեն: Շնորհակալ ենք…

Ստեփանավանի քաղաքապետ` Արմեն Գրիգորյան»։

Մեկնաբանել