Ազնվաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հովսեփյանը ապրիլի 7-ի առիթով մաղթանք է հղել մայրերին, կանանց ու քույրերին։
«Սիրելի կանայք, մայրեր եւ քույրեր, սրտագին մաղթանքներով շնորհավորում եմ Ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Կնոջ ամենաբարձր կոչումը` մայր լինելը, մեզ համար միշտ եղել է սրբազան: Հայ մայրերն են, որ մեր ժողովրդին պարգեւում են քաջ զինվորներ եւ hատկապես այս օրերին տեղին է հիշել մեծն Նժդեհի խոսքերը. «Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգի փրկությունը»:
Մեր պաշտելի կանայք, մեծագույն հարստություններ՝ մայրեր, քույրեր, սիրելիներ, մեր անբաժան մասնիկներ. շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով ընտանեկան ջերմություն, հավերժ կանացի հմայք, լիարժեք երջանկություն, անսպառ սեր :Միշտ եղեք այսքան շլացուցիչ եւ ձեր փայլով միշտ վանեք երկրային տխրությունն ու հոգսերը: Դուք եք այն գանձը, որի համար հարկավոր է միշտ պայքարել:
Հարգանքներով Ազնվաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հովսեփյան»։