Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր՝ ապրիլի 7–ին, իրականացված որոնումները դարձյալ ապարդյուն են ավարտվել: Սակայն, ադրբեջանական կողմը, կեսօրից հետո Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայկական կողմին է փոխանցել եւս մեկ աճյուն: Ինչպես տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, նախնական տվյալներով վերջինս ռազմական գործողությունների մասնակիցներից է (ՊԲ զինծառայող, կամավորական, կամ պահեստազորային):
Արցախի ԱԻՊԾ–ը տեղեկացնում է, որ նրա ինքնությունը պարզելու համար նշանակվելու է դատաբժշկական փորձաքննություն: