
Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը՝ մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ․
«Սիրելի կանայք եւ աղջիկներ

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ գարնանային այս չքնաղ օրվա՝ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ։
Մայրության եւ գեղեցկության տոնը հայ տղամարդու համար ամենակարեւոր օրերից է, քանի որ մեզ համար մայրը սրբության մարմնավորումն է, ամենապաշտելի կինը մեր կյանքում։
Բացի այն, որ մեզ կյանք եք պարգեւում, լույս աշխարհ բերելով դուք մեծացնում, կրթում ու դաստիարակում եք մեզ մեծ սիրով եւ հոգատար եք լինում նույնիսկ այն ժամանակ, երբ ձեր նկատմամբ հոգ տանելու պարտականությունը այլեւս մերն է։
Սիրելի մայրեր, դուք ամենաթանկն ու ամենբարին եք, որ ունենք մեր կյանքում, եղե՛ք առողջ ու երջանիկ, ապրեցե’ք երկար։
Մենք Ձեզ շատ սիրում ենք»։