Գլխավոր Հասարակություն Սյունիքի խնդիրներ, 102-րդ ռազմակայան, հայկական բանակի բարեփոխումներ. Հարությունյանն ու Շոյգուն հեռախոսազրույց են...

Սյունիքի խնդիրներ, 102-րդ ռազմակայան, հայկական բանակի բարեփոխումներ. Հարությունյանն ու Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել

0

Ապրիլի 7-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի եւ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը:

Դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի եւ հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեությանը, հայկական բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումներին, ինչպես նաեւ Սյունիքում անվտանգային խնդիրների լուծմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն անդրադարձ են կատարել նաեւ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող առաքելության ընթացքին:

 

Մեկնաբանել