
Ալավերդու համայնքապետարանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Ճանապարհներն անկոտրում են միայն հեքիաթային իրականության մեջ։ Ֆուտբոլ, շախմատ, վոլեյբոլ․․․ Ցանկացածն էլ օգնում են կյանքի ինչ-որ իրադարձություններում, բայց կյանքեր չեն փրկում։

44-օրյա պատերազմի անմահացած մարտիկի՝ ֆուտբոլիստ Էրիկ Մարտիրոսյանի տուն այցելությունը հաջորդն էր։ Էրիկին հաջողվել էր իր գիտելիքների շնորհիվ հաղթահարել բազմաթիվ փորձություններ, բայց ոչ 44-օրյա պատերազմը։
Նրա մոր՝ Լուսինեի հայացքն ուղղված էր Էրիկի փոքր եղբոր՝ Էդմոնի ապագային։
Համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանն իր երախտիքի խոսքն հայտնեց հերոսածին մորը»։