Գլխավոր Հասարակություն Արթուր Ճաղարյանը՝ Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատար

Արթուր Ճաղարյանը՝ Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատար

0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Ղալումյանն ազատվել է Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնից, այդ պաշտոնին նշանակվել է Արթուր Ճաղարյանը:

«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Հայկ Ղալումյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնից:

  1. Արթուր Ճաղարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ Հայկ Ղալումյանը նշանակվել է Տավուշի մարզպետ։

Մեկնաբանել