Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Արմավիրի մարզում 289 հեկտարով կավելանան ոռոգելի հողատարածքները

Արմավիրի մարզում 289 հեկտարով կավելանան ոռոգելի հողատարածքները

0

Արմավիրի մարզի համայնքների ներտնտեսային ոռոգման համակարգերի բարեկարգումը շարունակվում է:

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը fեյսբուքի իր էջում գրել է, որ Արտամետում կվերականգնվի մոտ 1 կմ ներտնտեսային ջրանցք։ Ոռոգվող հողատարածքները կավելանան 50 հեկտարով։

Ապագայում լրացուցիչ 48 հա ոռոգելու հնարավորություն կընձեռվի, կվերականգնվի մոտ 2,7 կմ ներտնտեսային ջրանցք, Գեղակերտում կվերականգնվի 4,3 կմ ներտնտեսային ջրանցք: Ոռոգվող հողատարածքները կավելանան 191 հեկտարով։

Նշված բնակավայրերում կբարեկարգվի ընդհանուր 8 կմ երկարությամբ ջրային ենթակառուցվածք։ Ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 289 հեկտարով։ Բոլոր համայնքներում էականորեն կնվազի ոռոգման ջրի կորուստը, ինչը նախկինում հասնում էր մինչեւ 60 տոկոսի։ Կնվազեն նաեւ շահագործման ծախսերը։

Մեկնաբանել