
Գյումրիում Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրի Տրանշ 2-ի 3-րդ փուլը եւ 2-րդի անավարտ մնացած շինաշխատանքները սկսվել են: Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ մեկնարկել են շինաշխատանքները Արագած թաղամասի փողոցում:
Անցած տարի ասֆալտապատումները 15 փողոցից 9-ում չէին ավարտվել։ Փողոցաշինական տրանշ 2-ի երկրորդ փուլին զուգահեռ նոր են սկսվել 3-րդ փուլի աշխատանքները, որով ըստ պայմանագրերի, 8 փողոցի եւ մեկ հրապարակի հիմնանորոգում է նախատեսվում։
