Գորիս խոշորացված համայնքում այս տարի պլանավորված խոշոր ծրագրերն ու շինաշխատանքները սկսվում են։ Փողոցների հիմնանորոգում, խաղահրապարակաների կառուցում , շինարարական այլ խոշոր ծրագրերն աստիճանաբար կյանքի են կոչվում։
Մի քանի օր է սկսվել են նաեւ Վարարակն գետի հարակից մայթերի վերակառուցման աշխատանքները․ արդյունքը տեսանելի է դառնում։ Իրականացվող աշխատանքները ներառում են՝ Գետափնյա փողոցի, Դավիդ Բեկ-Գետափնյա խաչմերուկից մինչեւ Գարեգին Նժդեհ-Գետափնյա խաչմերուկի, Վարարակն գետի ձախ հատվածի՝ Գարեգին Նժդեհ-Գետափնյա խաչմերուկից մինչեւ Մակիչի փողոցի հետ հատվող հետիոտային կամրջի վերակառուցում, արտաքին լուսավորություն, հետիոտն եւ հեծանվային երթուղու ձեւավորում։