Գլխավոր Հասարակություն «Ի նշանավորումն հայոց գալիք հաղթանակի»՝ խաչքար օծվեց Տավուշի թեմի առաջնորդարանի եւ...

«Ի նշանավորումն հայոց գալիք հաղթանակի»՝ խաչքար օծվեց Տավուշի թեմի առաջնորդարանի եւ Արեւիկ կենտրոնի բակում (վիդեո)

0

«Ի նշանավորումն հայոց գալիք հաղթանակի» արձանագրությամբ խաչքարն օծվեց Տավուշի թեմի առաջնորդարանի եւ Արեւիկ սոցիալ-կրթական կենտրոնի բակում, ու կատարվեց եկեղեցու հիմնօրհնեքի արարողություն Աստվածամոր Ավետման տոնին։ Այս մասին հայտնում  են Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում:

«Մենք ոչ մի այլ տեսիլք չունենք, քան ամեն ինչի նկատմամբ մեր հաղթանակը՝ հոգեւոր իմաստով, մարմնավոր իմաստով, մտավոր իմաստով՝ մեր կյանքի բոլոր բնագավառներում եւ ոլորտերում։

Այսպես պիտի մենք ապրենք։ Ամեն օրը մեզ համար պիտի դառնա հաղթանակի օր․ կարուձեւ ենք անում, նկար ենք նկարում, աղոթք ենք անում, ինչ որ անում ենք, ամեն արածը պետք է լինի հաղթանակի քայլ՝ փոքրից մինչեւ մեծ։

Այդպես պիտի ապրի յուրաքանչյուր հայ մարդ, որպես մարտիկ պիտի ապրի, կարծես ամեն օրն իր վերջին օրն է այս երկրի վրա»,–միջոցառման ընթացքում ասել է  Բագրատ Սրբազանը։

Մեկնաբանել