Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի կազմակերպած հաշմանդամային բազկամարտի պաշտոնական առաջնությունում 65 կիլոգրամ քաշային կարգում աջ եւ ձախ ձեռքերով առաջին տեղ է զբաղեցրել Լոռու մարզային փրկարարական վարչության ՃԿԿ փորձագետ Հարություն Մխիթարյանը՝ պարգեւատրվելով դիպլոմներով, մեդալներով եւ գավաթներով:
Մրցաշարն անցկացվել է բազկամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգին համապատասխան: Մասնակցել է հաշմանդամություն ունեցող 64 մարզիկ` Հայաստանից եւ Արցախից։
Առաջնությունն իրականություն է դարձել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ:
Հաղթող ճանաչված Հարություն Մխիթարյանը 6 տարի առաջ է սկսել զբաղվել բազկամարտով. Հայաստանի բազմակի չեմպիոն է, Համաշխարհային առաջնության բրոնզե, Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր է: