Գլխավոր Մարզեր ՏԱՎՈՒՇ Հայկ Ղալումյանը՝ Տավուշի մարզպետ

Հայկ Ղալումյանը՝ Տավուշի մարզպետ

0

Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը նշանակեց Տավուշի մարզպետ: Համապատասխան որոշումը կայացվեց Կառավարության այսօրվա նիստում:

Ղալումյանը ներկա էր նիստին եւ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետից եւ Կառավարության անդամներից վստահության համար. «Հավաստիացնում եմ ձեզ, որ ոչինչ չեմ խնայելու հանուն Տավուշի մարզի տնտեսական զարգացման եւ մեր ժողովրդի բարեկեցության համար»:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն օրերս պաշտոնից ազատվեց եւ նշանակվեց ՀՀ բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար:

Հայկ Ղալումյանի կենսագրությունը․

Ծնվել է 10 ապրիլի 1974թ. Իջեւան քաղաքում, ծառայողի ընտանիքում:

Ավարտել է Իջեւանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

1991-1995թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի Արտաքին տնտեսական կապերի համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետը, ստացել տնտեսագետ-միջազգայնագետի որակավորում:

1995-2001թթ աշխատել է «Իջեւանի բնակչության կենցաղսպասարկում» հիմնարկում, որպես տնտեսագետ:

2002-2005թթ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Իջեւան» մասնաճյուղում՝ տնտեսագետ:

2005-2007թթ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչության Տավուշի մարզի տարածքային կենտրոնում՝ որպես առաջատար մասնագետ:

2007-2008թթ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ «Մետաքս» մասնաճյուղում՝ որպես վարկային մասնագետ:

2008-2010թթ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ «Իջեւան» մասնաճյուղում՝ որպես կառավարչի տեղակալ, վարկ-ավանդային բաժնի պետ:

2010-2019թթ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ «Իջեւան» մասնաճյուղում՝ որպես կառավարիչ:

2019թ սեպտեմբերի 12-ին նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի Իջեւանի քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 

Մեկնաբանել