Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Ազնվաձորում մինչ օրս կարոտ են կապույտ վառելիքին. Գյուղապետի ջանքերի շնորհիվ սայլը տեղից...

Ազնվաձորում մինչ օրս կարոտ են կապույտ վառելիքին. Գյուղապետի ջանքերի շնորհիվ սայլը տեղից շարժվում է(Վիդեո)

0

Լոռու մարզի Ազնվաձոր համայնքից արտագաղթը չի դադարում: Գյուղը, որ մարզկենտրոն Վանաձորից մի քանի կմ հեռավորության վրա է գտնվում, գազաֆիկացված չէ, ճանապարհներն անբարեկարգ են, խմելու ջուրը` խնդիր: Կենսական այս կարեւոր խնդիրները տարիներ շարունակ դուրս են մնացել իշխանությունների ուշադրությունից:  Այն, ինչ արվում է գյուղում, արվում է միայն համայնքային բյուջեի, համայնքի ղեկավարի անձնական ու ընկերական կապերի, տարբեր ծրագրեր համայնք բերելու շնորհիվ:

Հերթական լուրջ ու կարեւոր ծրագիրը, որ գյուղապետ Նարեկ Հովսեփյանը որոշել է իրականացնել գյուղում, գյուղի գազաֆիկացման հարցն է: Տարբեր քննարկումների ու բանակցությունների շնորհիվ արդեն իսկ արտերկրում  դրամահավաք է սկսվել, անհրաժեշտ գումարը հավաքվելուց հետո գյուղում աշխատանքները կմեկնարկեն:

Ազնվաձորի համայնքապետ Նարեկ Հովսեփյանը Marzer.am-ի հետ զրույցում անդրադարձել է համայնքի խնդիրներին, կատարված աշխատանքներին ու այս տարվա ծրագրերին:

Մանրամասները`Marzer.am- տեսանյութում:

Մեկնաբանել