Ապրիլի 6-ին, կեսգիշերն անց, Արտաշատ քաղաքի Արազու փողոցում հրավառություն էր եղել։ Այդ մասին ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ էր ստացվել։
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Արազու փողոցում հայտնաբերել էր հրագործական առարկա։ Բաժնի համայնքային ոստիկանների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հրավառությունը իրականացրել է նույն փողոցի բնակչուհիներից մեկը՝ դստեր ծննդյան օրվա կապակցությամբ։ Նա ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Ապրիլի 8-ին Երեւանում ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները. հատուկ տարածք է տեղափոխվել 9 մեքենա
Բոլոր խախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ…
Ապրիլի 8-ին ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի ծառայողները մայրաքաղաքում իրականացրին ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթեւեկության կանոնների մի շարք խախտումներ։ Մասնավորապես, պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 9 տրանսպորտային միջոց։
Մանրամասները տեսանյութում։