Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Գավառում կրկին կբացվի կարի արտադրամասը

Գավառում կրկին կբացվի կարի արտադրամասը

0

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, հավատարիմ մնալով իր արմատներին, շարունակում է լինել ու մնալ գավառցիների կողքին։ Օրերս,  Արզաքանցյանն այցելեց քաղաքում գտնվող կարի արտադրամաս, որը 2002 թ.-ից մինչեւ օրս  չէր աշխատում։

Մանրակրկիտ ուսումնասիրվեց տարածքն ու քննարկվեցին այն բոլոր հարցերը, որոնց լուծումը հնարավորություն կտա հարյուրից ավելի գավառցիների աշխատել ու արարել հայրենի հողում։ Ըստ Տիգրան Արզաքանցյանի,  կարի արտադրամասը լինելու է հանրապետությունում առաջատարներից մեկը՝ զինված ժամանակակից տեխնիկայով և բազում արարող ձեռքերով։

«Զարկ տալով հայկական արտադրությանն ու հային սեփական հողին շղթայելու մեծ պատգամով` մեր մասին դեռ աշխարհն է խոսելու»,- ասել է գործարարը

Ի դեպ, այսօր մամուլում հրապարակումներ եղան, որ Տիգրան Արզաքանցյանը նորից մտնելու է մեծ քաղաքականություն։ «Ես հիմա մտածում եմ, բայց որոշում չեմ կայացրել քաղաքական գործունեության համար», –հարցազրույցներից մեկում ասել է նա:

Մեկնաբանել