Գլխավոր Արտակարգ Շիրակի գերեվարված զինծառայողների հարազատները փակել են Հոռոմի խաչմերուկը

Շիրակի գերեվարված զինծառայողների հարազատները փակել են Հոռոմի խաչմերուկը

0

Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների հարազատները փակել են Գյումրի-Երեւան մայրուղու Հոռոմի խաչմերուկը: Նրանք պահանջում են վերջնական հստակեցում եւ իրական քայլեր՝ իրենց որդիներին վերադարձնելու համար: Ասյ մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

Այսօրվա ակցիայի պատճառը երեկ Երեւանում տեղի ունեցածն է:

Հիշեցնենք, ծնողների մեծ մասը Էրեբունի օդանավակայանում երեկ ժամեր շարունակ սպասում էին Բաքվից ժամանող գերիների խմբին, սակայն ինքնաթիռը վայրէջք կատարեց առանց նրանց:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը տարածեց մեկնաբանություն, որում ասված էր. «Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։

Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»:

Մեկնաբանել